ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պատգամավորների առաջարկները կառավարությունը հաշվի կառնի իր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում

Պատգամավորների առաջարկները կառավարությունը հաշվի կառնի իր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում
27.06.2017 | 00:10

Կարևոր է ոչ թե մեծ ուշադրություն դարձնել, թե որքան ֆինանսական միջոցներ են ծախսվել, այլ այն, թե ինչ արդյունքներ են արձանագրել այդ միջոցները, «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ կառավարությունը շարունակում է հետևողական աշխատանքներ ձեռնարկել ծրագրային բյուջետային համակարգի ուղղությամբ: Վարչապետը կոչ արեց պատգամավորներին ակտիվ լինել և ներկայացնել առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն նախորդ շաբաթ ԱԺ-ի հաստատած կառավարության ծրագիրը կյանքի կոչելիս: «Տնտեսության հետագա զարգացման հիմքերի ստեղծման նպատակով 2016-ից սկսվել և շարունակվում են քննարկումները, որոնք արտացոլվել են վերջերս հաստատված կառավարության ծրագրում: Հուսով եմ, որ մեզ կառուցողական քննարկումներ են սպասվում, առաջարկներ, որոնք կառավարությունը հաշվի կառնի իր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում»,- իր ելույթում նշեց վարչապետը:

Դիտվել է՝ 1656

Մեկնաբանություններ